Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է:
Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում: Այդպես են արել նաեւ նախօրեին` երբ Փաշինյանը երեկոյան ժամը 18:00-ից, չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։
Գրում է «Հրապարակ» թերթը.

Չնայած աշխատանքային օրվա ավարտից հետո խորհրդարանի շենքում միայն ՔՊ-ականներն են եղել եւ լրագրողները, սակայն Փաշինյանին պաշտպանող ՊՊԾ գունդը կրկին գրոհել է խորհրդարանը` տասնյակ աշխատակիցներ Փաշինյանի այցից ժամեր առաջ եկել են խորհրդարան, ստուգել տեղանքը։
Ի դեպ, ՔՊ-ականները չնայած վիրավորված են իրենց նկատմամբ վերաբերմունքից եւ այդ մասին խոսում են մասնավոր զրույցներում, սակայն որեւէ մեկը չի հանդգնել այդ հարցը բարձրացնել, որ ժամեր շարունակ զրկված են մնացել արտաքին կապից։»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը չի պատասխանել Պուտինի հնարավոր ձերբակալության մասին հարցին
Նախագահ էլանուել Մակրոնը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կձերբակալվի Ֆրանսիայում, եթե նա գա երկիր:&...
Ստալինի ծոռը նամակ է գրել Լավրովին
Իոսիֆ Ստալինի ծոռը՝ նկարիչ Սելիմ Բենսաադը, բաց նամակ է գրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ՄԱԿ-ը լուծարելու առաջարկո...
ՀԱՊԿ-ը առանց Հայաստան չի փլուզվի. Լուկաշենկո
«Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիմում չի ստացել և կարծում եմ, որ երկիրը պետք է կազմակերպության անդամ լինի», - հայ...
ՔՊ-ն հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։Վարչո...