Արագ սննդի 100 տարեկան սիրահարը կիսվել է երկար կյանքի գաղտնիքով
100-ամյա բրիտանուհին խոսել է իր համային նախասիրությունների մասին և անվանել մի մթերք, որն օգնել է իրեն ապրել մինչև խոր ծերություն։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Վիոլետ Օսբորնն իրեն անվանում է KFC-ի երկրպագու։ Նա առաջին անգամ փորձեց արագ սնունդ միայն 50 տարեկանում, բայց արագ լրացրեց կորցրած ժամանակը: Նույնիսկ իր 100-ամյակի տոնակատարության ժամանակ տորթի փոխարեն նախընտրել է KFC-ից պատրաստված ուտեստը։ Այնուամենայնիվ, Օսբորնն ասել է, որ իր երկար կյանքի գաղտնիքը արագ սննդի հանդեպ սերը չէ։ Նա ասել է, որ ապրել է 100 տարի՝ ամեն օր մի բաժակ կաթ խմելով:
Օսբորնը ծնվել է հինգ երեխաների ընտանիքում։ Երբ նա մեծացել է, աշխատանքի է ընդունվել սղոցարանում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Հորասին, ում հետ հետագայում երեխաներ է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կինն ապրում էր Լոնդոնում և պատրաստում զինամթերքի պահեստավորման տուփեր, ինչպես նաև վարում էր բեռնատար՝ օգնելով մատակարարել ռազմաճակատ ուղարկելու համար անհրաժեշտ պարագաները։ Պատերազմի ավարտից հետո նա աշխատել է թերթի կրպակում, այնուհետև տեղափոխվել է Սաութհեմփթոն, Հեմփշիր, որտեղ ապրել է 37 տարի։
Ինչպես նշել է հոբելյարի դուստրը, նա միշտ սիրել է մարդկանց հետ շփվել։ Նրա խոսքով՝ Օսբորնը պարբերաբար կանգ է առնում քաղաքում զբոսանքների ժամանակ՝ զրուցելու անցորդների հետ։
«Նա ոսկե սիրտ ունի, և մենք ցանկանում ենք, որ նա իմանա, թե որքան ենք մենք բոլորս սիրում և գնահատում նրան», – ասել է Օսբորնի դուստրը: