ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում տարեց կինը քվեախցիկում հրկիզում է քվեաթերթիկը
Մոսկվայի տարեց բնակչուհին հրկիզել է քվեաթերթիկը՝ գտնվելով քվեախցիկում։ Միջադեպը չի ազդել ընտրատեղամասում քվեարկության ընթացքի վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ռեուտը:
«Մոսկվացի տարեց կինը ստացել է քվեաթերթիկը, մտել քվեախցիկ, վրան վառելիք լցրել ու հրկիզել։ Մարդիկ չեն տուժել, տեխնիկան, քվեաթերթիկները, փաստաթղթերը նույնպես։ Իրավապահ մարմիններն արագ մարեցին, օդափոխեցին, աշխատանքը շարունակվեց», - ասել է Ռեուտը։
Նա հստակեցրել է, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 1527 տեղամասում։ Ըստ նախնական տեղեկությունների ՝ կինն առողջական լուրջ խնդիրներ ունի։
Հիշեցնենք՝ ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։
Նմանատիպ հոդվածներ
21+ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կյանքից զրկել Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա տղային․ ArmLur
ArmLur. am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողի դիմաց եմ կրակել. հարցաքննել են ահաբեկչության մեջ կասկածվողնեից մեկին
Համացանցում հրապարակվել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության կադրերը...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից
Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...