Քաղաքականություն

Նույն հանրահավաքների կազմակերպիչները ԼՂ-ում ունեին լծակներ հարցեր լուծելու, արդյունքը՝ շատ ողբերգալի ստացվեց․ Չախոյան

Նույն հանրահավաքների կազմակերպիչները ԼՂ-ում ունեին լծակներ հարցեր լուծելու, արդյունքը՝ շատ ողբերգալի ստացվեց․ Չախոյան
Որքան էլ մեծ է կառավարության ցանկությունը լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ու բնակարանային խնդիրները, միևնույն է, մեր կարողությունները սահմանափակ են։ Դրանք սահմանափակվում…

Որքան էլ մեծ է կառավարության ցանկությունը լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ու բնակարանային խնդիրները, միևնույն է, մեր կարողությունները սահմանափակ են։ Դրանք սահմանափակվում են հարկերի տեսքով հավաքագրված բյուջեով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։


«Բացի այդ, Հայաստանի հանրապետությունում բացի ԼՂ-ից բռնի տեղահանվածներից կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնց թոշակների, նպաստների, աշխատավարձերի, առողջապահական, ուսումնական և ինչու ոչ բնակարանային խնդիրները ևս պետք է լուծել, գումարած երկրի անվտանգային խնդիրները։


Տարատեսակ քաղաքական սադրիչներին տրվելով, փողոց դուրս գալով, հանրահավաքներ անելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ավելի շատ խնդիրներ կստեղծեն, քան լուծումներ կգտնեն իրենց խնդիրներին։ Նույն հանրահավաքների կազմակերպիչները ժամանակին Ղարաբաղում ունեին բոլոր լծակները հարցեր լուծելու, արդյունքը՝ շատ ողբերգալի ստացվեց։ Հիմա նույնը փորձում են անել Հայաստանում»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250