Ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից․ Փաշինյանը՝ Մարուքյանի հրաժարականի մասին
Ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից։ Անդրադառնալով Հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին՝ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Պատճառը, որ Էդմոն Մարուքյանը դուրս է եկել, այն է, որ ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, ինքն էլ դրա մասին գիտի, ասել եմ իրեն։ Ես կոնկրետ ասել եմ` ինչից եմ իրենցից դժգոհ և ուղիղ իր հետ վերջին ժամանակները չեմ աշխատել»,–ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասել է, թե Փաշինյանը մի հայտարարություն է արել ու մեջբերել է, ասել է` խնդրահարույց է համարում:
«Ասացի` բացառված է, ասացի` գնացեք, այդ հայտարարությունն ուղարկեք ինձ՝ վիդեոյով, ասաց` հա, հղում չստացա, ստացա ինչ-որ տեքստ»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երկար ժամանակ Էդմոն Մարուքյանին հանձնարարականներ չի տվել, ուղիղ չի աշխատել նրա հետ, աշխատել է միջնորդավորված:
«Ինքը հրաժարական է տվել դրա պատճառով, հասկացել է, որ դժգոհ եմ»,- հավելեց ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...