ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանը` Արաբկիրում ջրամատակարարման աշխատանքների մասին
Երեկ երեկոյան` 21:00-ի սահմաններում, վթարվել է Արզնի 2-Երևան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների 25 տոկոս բաժանորդների ջրամատակարարումը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ հողի շերտերի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, որի հետևանքով անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ:
Այս պահին արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքներ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Մեծ ծավալի գրունտային աշխատանքներ պետք է կատարվեն գետի հունը տեղափոխելու համար, նոր միայն վթարավերականգնողական աշխատանքները կսկսվեն:
Քաղաքապետին զեկուցվեց, որ գիշերվա ընթացքում նախնական ջրանջատումներ եղել են, օրվա ընթացքում կմշակվեն ռեժիմները, կհայտարարվեն գրաֆիկները, մինչև ջրամատակարարման վերականգնումը:
Տիգրան Ավինյանը ցանկացավ ճշտել` արդյոք դա այն հատվածն էր, որ Երևանից դուրս էր, ու մի ժամանակ այնտեղ նաև շինաղբ էին թափում:
«Այո, դա վերաբերում է Քանաքեռավանին հարող հատվածին, մեկ տարի առաջ այդտեղ լանջ է փլուզվել, փոխել հունը, հիմա մի քիչ ներքև, որտեղ «Վեոլիան» տեղափոխել էր խողովակը, շինաղբով չի պայմանավորված, ուղղակի դրանք սողանքային լանջեր են: Հիմա շինաշխատանքները պետք է կատարվեն ամբողջ ծավալով. կամ պիտի վերատեղադրվի խողովակը, կամ փոխվի հունը: Մենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ այնտեղ կլինենք, կտեղեկացնեմ ընթացքի ու արդյունքների մասին»,- զեկուցեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
21+ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կյանքից զրկել Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա տղային․ ArmLur
ArmLur. am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
Հայկ Կոստանյանը՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։ Այս մասին...