ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՆԳՆ-ն՝ Հրազդան գետի ափամերձ հատվածում տեղի ունեցած սողանքի մասին
Մարտի 11-ին, ժամը 11։00-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արզնի 2 ջրատարը սողանքի պատճառով վնասվել է. դադարեցվել է ջրագծի շահագործումը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում Քանաքեռավանի ամառանոցների մոտակայքում՝ Հրազդան գետի ափամերձ հատվածում, տեղի է ունեցել սողանք (մոտ 20 մ), ինչի հետևանքով վնասվել է Արզնի 2-Երևան ջրատարը (1000 մմ)։
Փրկարարները տեղում իրականացնում են ակնադիտական ուսումնասիրություններ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական և սահած հողաշերտի մաքրման աշխատանքներ, ինչպես նաև ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունի լայնացման և լանջի բեռնաթափման ուղղությամբ։





Նմանատիպ հոդվածներ
Հայկ Կոստանյանը՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։ Այս մասին...
Հայտնի է՝ մարտի 8-ին քանի կանայք ու աղջիկներ են անվճար օգտվել մետրոյից
Մարտի 8-ին Երևանի մետրոպոլիտենից անվճար օգտվել են 24․141 կանայք և աղջիկներ։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից և ներկա...
ԿԳՄՍՆ պարզաբանումը բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ
Բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությո...
Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի
Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու...