Հրդեհ՝ Եղեգնաձորում. 3-ամյա երեխան այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել
Մարտի 9-ին, ժամը 10:08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Խ.-ն (ծնված 2021 թ․) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ։