Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին
Շվեդիան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին: Համապատասխան արձանագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
«2024 թվականի մարտի 7-ին կատարվել են Հյուսիսատլանտյան պայմանագրին Շվեդիայի Թագավորության միանալու մասին արձանագրության երկրորդ հոդվածով սահմանված պայմանները։ Ըստ այդմ՝ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ից»,- ասվում է փաստաթղթում։
Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 32-րդ երկիրը։ Ինչպես հաղորդում է TV4-ը, մարտի 11-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կբարձրացվի Շվեդիայի դրոշը։
Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի համաձայն՝ պետությունը պաշտոնապես դառնում է ՆԱՏՕ-ի անդամ այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը վավերացման փաստաթղթեր է ստանում դաշինքի բոլոր անդամներից:

Նմանատիպ հոդվածներ
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...