ՌԴ-ի մաքսատունը սկսել է զանգվածաբար ստուգել ապրանքների ծագման երկրները
ՌԴ մաքսային ծառայությունը սկսել է ապրանքների ծագման երկրի, այդ թվում՝ շինարարական տեխնիկայի, սարքավորումների եւ աշխատանքային գործիքների լայնածավալ ստուգումներ։ Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկությունը փոխանցում է The Insider-ը։
Եթե ապրանքն արտադրված է ԱՄՆ-ում կամ դրա ծագումը հաստատված չէ, ապա մաքսատուրքի չափը կարող է կազմել 25-40%։ Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը սովորաբար տատանվում են 3-ից 5% -ի սահմաններում:
Դրանց չափերը կարգավորվում են Ռուսաստանի կառավարության թիվ 788 որոշման համաձայն «ԱՄՆ-ում արտադրված անհատական ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը հաստատելու մասին»: Այն ընդունվել է 2018 թվականին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ռուսական պողպատի (25%) և ալյումինի (10%) ներմուծման մաքսատուրքերի սահմանման։
Պարբերականի տվյալներով՝ զանգվածային մաքսային ստուգումները սկսվել են 2024 թվականի փետրվարից։ B1 ընկերության գործընկեր Վիլհելմինա Շավշինան այս միտումը կապում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի որոշման հետ, որն ուժի մեջ է մտել փետրվարի 8-ին: Նա ընդգծում Է փաստաթղթում «պատասխան միջոցներ» հասկացության ներդրման կարևորությունը, որում ներառված են թիվ 788 որոշման ապրանքները:
Շավշինան նշում է, որ այժմ ներկրողներից պահանջում են ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրել։ Դրանց բացակայության կամ սխալ տեղեկատվության, ինչպես նաև ԱՄՆ-ը որպես արտադրության երկիր մատնանշելու դեպքում ռուս մաքսավորները կիրառում են բարձրացված սակագներ։ Որոշ ներմուծողներ հրաժարվում են սերտիֆիկատներ տրամադրել՝ վկայակոչելով ազգային օրենսդրության մեջ համապատասխան պահանջի բացակայությունը, ինչը դժվարացնում է ապրանքների ոչ ամերիկյան ծագումը հաստատելու հնարավորությունը:
2023 թվականին Դաշնային մաքսային ծառայությունը բյուջե է փոխանցել 6,6 տրիլիոն ռուբլի, ինչը գերազանցում է պլանը 158,6 միլիարդ ռուբլով։ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովի կանխատեսմամբ՝ 2024 թվականին բյուջեի մուտքերի ծավալը կկազմի 7,4 տրիլիոն ռուբլի, ինչը 14% - ով ավելի է, քան նախորդ տարի։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...