
Միխեիլ Սահակաշվիլիի ներումը իմ նախագահական իրավունքն է, և անհնար է միջամտել այդ հարցին. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր լիազորությունները կիրականացնի մինչև այս տարվա աշնանը իր նախագահական ժամկետի ավարտը։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
«Եթե քաղաքականությունն իմ կարիքն ունենա, ես կմնամ այնտեղ, մի բան պարզ է՝ ես կհասնեմ իմ նախագահական մանդատի ավարտին»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա կարծում է, որ այսօր նախագահի իր դերը հատկապես կարևոր է Վրաստանում եվրոպամետ ուժերի համախմբման համար։
Մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր ներում շնորհելու հարցը՝ ներկայիս նախագահը նշել է, որ այդ հարցում ինքը գտնվում է Եվրախորհրդարանի և այլ կառույցների կողմից որոշակի ճնշման տակ։
«Միխեիլ Սահակաշվիլիի ներումը իմ նախագահական իրավունքն է, և անհնար է միջամտել այդ հարցին», - ասել է Զուրաբիշվիլին։
Նա կարծում է, որ Վրաստանում անհրաժեշտ է ներդնել բազմակուսակցական ղեկավարության համակարգ։
«Անկախություն ձեռք բերելուց ի վեր մենք այս կամ այն կերպ ապրում ենք պետական ղեկավարության միակուսակցական համակարգում, սակայն ժամանակն է վերջ տալ դրան, եթե ցանկանում ենք անցնել եվրոպական պետության ձևաչափին», - ասել է Զուրաբիշվիլին։
Պատասխանելով Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելու կամ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը սահմանափակելու մասին հարցին՝ Զուրաբիշվիլին ասել է, որ նման միջոցների ընդունումն այսօր կարող է համարվել առճակատման քայլ և կարող է վտանգավոր լինել Վրաստանի համար։