Մեդվեդևը՝ Զելենսկու ժամանման պահին տեղի ունեցած պայթյունի մասին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Օդեսայում Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան վրա ենթադրաբար հարվածելու մասին տեղեկատվությունը, իր Telegram ալիքում ասել է, որ եթե նման նպատակ դրվեր, ապա այն կիրագործվեր։
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Օդեսայում պայթյունը տեղի է ունեցել Վլադիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ավտոշարասյունից 500 մետր հեռավորության վրա: ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ ռուսական զինված ուժերը բարձր ճշգրտության հրթիռային հարված են հասցրել Օդեսայում գտնվող անգարին, որտեղ պատրաստվում էին Ուկրաինայի զինված ուժերի առանց հսկողության մոտորանավակները:
«Ամեն ինչ ակնհայտ է բոլորի համար: Եվ այն, որ Օդեսայում ոչ մի հարձակում չի եղել ավտոշարասյան վրա, և այն, որ եթե թիրախը դրված լիներ, նրանք կհարվածեին»,- գրել է Մեդվեդևը:
«Եվ այն, որ արյունոտ ծաղրածուն իր տիրոջ կոկաինային ստվերն է, կույր հակառուսական զենք, և այն, որ սկզբունքորեն կարևոր չէ, թե ով է զբաղեցնում նեոնացիստական ռեժիմի առաջնորդի պաշտոնը։ Բայց դա դեռ մի տեսակ նյարդայնացնում է։ Ափսոս, որ նրանք հաստատ հայտնվեցին նախապես պլանավորված վայրում»- հավելել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
ԵՄ-ն Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ չի անցկանցնի․ որն է պատճառը
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսա...