Հայտնի է, թե որքան մոտ է եղել Զելենսկին Օդեսայի պայթյունի վայրին
Օդեսայում պայթյունը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և այցով ժամանած Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ավտոշարասյունից 500 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Տեղեկությունը փոխացնում է gazeta.ru-ն։
Լրագրողների տվյալներով՝ ավտոշարասյան մասնակիցները զգացել են հարվածը եւ պայթյունից հետո ծխի «սնկաձեւ ամպ» են տեսել։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը CNN-ի հետ զրույցում նշել է, որ Զելենսկին և Միցոտակիսը չեն տուժել։
Մարտի 6-ին Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել։ Այդ պահին քաղաքական գործիչները ստուգել են քաղաքի նավահանգիստը և չեն հասցրել մտնել թաքստոց։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Օդեսայի արդյունաբերական նավահանգստային շրջանում անգարի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու մասին, որտեղ, ըստ գերատեսչության տեղեկատվության, ուկրաինական բանակի համար պատրաստել են ոչ անվտանգ ծովային մոտորանավակներ:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...