Կիպրոսը դեսպանատուն կբացի Երևանում․ ՀՀ-ն՝ դիվանագիտական ներկայացուցչություն Կիպրոսում
Կիպրոսի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։ Այս մասին հայտարարեց Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ցանկանում եմ ընդգծել այս զարգացման կարևորությունը։ Այն, անշուշտ, նաև խորհրդանշական է, բայց և կհանդիսանա ամուր հարթակը, որը կհանգեցնի երկու երկրների համագործակցության օրակարգի առավել ամրապնդման ու խորացման»,- ասաց Կոմբոսը։
Նրա խոսքով՝ Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացմանը և ԵՄ առաքելության ավելացմանը Հայաստանում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի թեմային՝ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ագրեսիան, տեղահանումն անընդունելի գործիքներ են միջազգային հանրության համար։ Հարկադրանքն ու ուժի կիրառումը չեն կարող լինել այլընտրանք երկխոսության և խաղաղ կարգավորման համար։ Կոմբոսը նշեց, որ Կիպրոսի կառավարությունն առաջարկում է հյուրընկալել ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաներին և պատրաստվում է ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրի շրջանակում 10 ջերմոց կառուցել։
Անդրադառնալով հայ–ադրբեջանական հարաբերություններին՝ նշվեց, որ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։
«Մենք՝ որպես միջազգային համայնք, պետք է դեմ կանգնենք ագրեսիային և աջակցենք Հայաստանին թե՛ քաղաքական տեսանկյունից, թե՛ նյութապես»,- ասաց նախարարը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը մոտ ապագայում Կիպրոսում դիվանագիտական ծառայություն կբացի։
«Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա անենք այս տարի»,–ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` դիվանագիտական ներկայությունը կկարողանա խրախուսել և նպաստել Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։
Միրզոյանն ընդգծեց, որ այժմ Կիպրոսի հետ հարաբերությունները հիմնված են եղբայրության, փոխըմբռնման և պատմության վրա։ ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի իր գործընկերոջը շնորհակալություն հայտնեց դժվարին օրերին Հայաստանին օգնելու, ԼՂ փախստականներին աջակցելու և 30 արցախցու բուժումը Կիպրոսում ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...