Ինչո՞ւ է Փաշինյանը ԱԺ-ում հանդիպում ՔՊ-ի հետ․ պատասխանում է պատգամավորը
Պետք չի ինտրիգային բան փնտրել մեր հանդիպումներում. այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սա հերթականն է: Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության փակ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Քննարկում ենք եւ արտաքին քաղաքական, եւ ներքին քաղաքական հարցեր»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք քննարկվելու է ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու հարցը, նա պատասխանեց. «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ունի իր շուկան դիվերսիֆիկացնելու խնդիր, Հայաստանը բազմիցս հրապարակային հայտարարություններ է արել, որոնք բխում են մեր առաջնահերթություններից, մեր պատկերացումներից:
Պրոցեսները դինամիկ են, եւ ես չէի ուզենա, որ մենք շեշտադրում անենք հակակշիռների տրամաբանության մեջ: Մենք ունենք քայլերի, նպատակների հաջորդականություն, ինչը միտված է Հայաստանի թե անվտանգության զարգացմանն ու ամրապնդմանը, թե տնտեսական կյանքին»:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Թե մենք, թե մեր ռուս գործընկերները պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրթին եւ բարդ կոնմտեքստ ունեցող հարցերը, նաեւ տարաձայնությունները, եթե այդպիսիք կան, նաեւ աշխատանքային մակարդակում, հանգուցալուծվեն»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
ԵՄ-ն Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ չի անցկանցնի․ որն է պատճառը
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսա...