Այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում անընդունելի է. Իրանի ՊՆ ղեկավարը՝ Պապիկյանին
Բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին Թեհրանում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն ասել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին: Տեղեկությունը փոխանցում է Mehr գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, իրենց ամբողջ տարածքի վրա ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը», - ասել է Աշթիանին:
Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։
Նախարարի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում միանգամայն անընդունելի է։
Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ նույն վերաբերմունքն ունեն տարածաշրջանում կայունության հարցում»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...