Ուկրաինայում չեն բացառել պարտությունը Ռուսաստանի դեմ էներգետիկ պատերազմում

Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի կողմից խոստացված օգնության, կարող է պարտվել Ռուսաստանի դեմ «էներգետիկ պատերազմում», քանի որ ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները վերջին շաբաթներին «ավելի ու ավելի են հասնում իրենց թիրախներին»։ Այս մասին մարտի 3-ին հայտարարել է ուկրաինական խոշորագույն «ԴՏԷԿ» էներգետիկ ընկերություններից մեկի գործադիր տնօրեն Մաքսիմ Տիմչենկոն։


Նա նշել է, որ երկու տարվա մարտերից հետո Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ պարտություն կրել էներգետիկ պատերազմում։


«Վտանգ կա, որ մենք կարող ենք պարտվել միայն այն պատճառով, որ այն, ինչ խոստացվել էր (ԱՄՆ-ի կողմից) չկատարվեց։ … Զգացողությունը, որ մենք էլ ավելի անապահով ենք դառնում, մեծապես խաթարում է մեր վստահությունը»,- ասել է Տիմչենկոն Financial Times-ին տված հարցազրույցում:


Ընկերության ղեկավարն իր մտահոգությունները կապել է նաև հրթիռակոծությունից հետո էներգետիկ օբյեկտները ամեն շաբաթ վերականգնելու անհրաժեշտության հետ։ Նա նշել է, որ Ուկրաինայի հաղթանակն այժմ կախված է ոչ միայն առաջին գծում գտնվող զինվորականներից, այլև նրանից, թե արդյոք Ուկրաինայի տնտեսությունը «կգոյատեւի» և թե ինչպես են գործում արտադրությունն ու բիզնեսը։ Տիմչենկոն ընդգծել է, որ էլեկտրամատակարարումը «հավասարապես կարևոր է ամռանը և ձմռանը»։

Քաղաքականություն

Պատահարներ