Ֆրանսիայից ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
«Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, և իշխանությունները, պատերազմին պատրաստվելու փոխարեն, առավել լուրջ գործով են զբաղված. պատրաստվում են փոխել ՀՀ զինված ուժերի ծառայողների համազգեստի ձեւը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հետ ծավալվող եւ նոր զարգացող հարաբերությունների շրջանակում փորձում է, որպես ռազմական աջակցություն, փոխել հայոց բանակի զինծառայողների համազգեստը։
Պատճառն այն է, որ երկար ժամանակ է, ինչ ՊԲ համազգեստները չեն փոխվել, եւ դրանք դարձել են հեշտ հասանելի յուրաքանչյուրի համար։
Պաշտպանության բանակի համազգեստի փոփոխման համար ներդրվելու է ֆրանսիական մոդելը, որը, ըստ որոշ լուրերի, նման չի լինելու նախկին համազգեստին եւ՛ արտաքնապես, եւ՛ որակապես։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե ինչ է քննարկվում ՊՆ համազգեստների փոփոխման վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ, եւ ինչ գործընթացներ են իրականացվել։
Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանել են. «Դեռեւս շարունակվում են գործընկեր երկրների դաշտային համազգեստների ուսումնասիրման աշխատանքները։ Ուսումնասիրման արդյունքում ընտրված նմուշի ձեռք բերման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգով կհայտարարվի մրցույթ։ Մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերին կից ժամանակացույցով մատակարարվելիք խմբաքանակներից հնարավոր կլինի հատկացնել ՀՀ ԶՈՒ անձնակազմին»։
Ստացվում է, որ նպատակը կա, սակայն վերջնարդյունքը հեռու ապագայում դեռ հորիզոնում չի երեւում»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատունը հաստատել է Ուկրաինայում հնդիկ քաղաքացու մահվան լուրը
Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատունը հաստատել է Հնդկաստանի 30-ամյա քաղաքացի Մուհամեդ Ասֆանի մահը, ով հավաքագրվել է ռուսակա...
Վալերի Զալուժնին կնշանակվի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի թեկ...
Կապի զանգվածային խափանման պատճառ են դարձել Կարմիր ծովում հուսիթների հարձակումները
Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումների հետևանքով կապի խափանումներ են եղել Աֆրիկայի, Ասի...