Ուկրաինան փորձել է խափանել ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Խերսոնում
Կիևի ռեժիմը փորձել է խափանել ՌԴ նախագահական ընտրությունների նախնական քվեարկությունը Խերսոնի շրջանում՝ սպառնալիքներ են եղել հանձնաժողովի աշխատակիցների և ընտրողների հասցեին, եղել են նաև գնդակոծություններ։ Այս մասին հայտարարել է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինա Զախարովան։
«Չնայած Ուկրաինայի բոլոր սադրանքներին, վաղաժամ քվեարկությունն անցավ առանց խախտումների»,– ասել է նա:
Նա նշել է, որ գնդակոծության ժամանակ ընտրական հանձնաժողովների անդամները թաքնվել են, որից հետո շարունակել են աշխատել։ «Չնայած ահռելի սպառնալիքներին, որոնք ուղղված էին հանձնաժողովների անդամներին և ընտրողներին, նրանք գնացին ընտրատեղամասեր»,- ընդգծել է Մարինա Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Ֆրանսիայից ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
«Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, և իշխանությունները, պատերազմին պատրաստվելու...
Ուկրաինայում չեն բացառել պարտությունը Ռուսաստանի դեմ էներգետիկ պատերազմում
Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի կողմից խոստացված օգնության, կարող է պարտվել Ռուսաստանի դեմ «էներգետիկ պատերազմում», քանի որ ռուսա...
«Քիմիկների» գործով կհարցաքննվի ԳՇ նախկին պետը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռ...