Հաագայի դատարանը երկու ռուս զինվորականների ձերբակալության օրդեր է տվել
Հայտարարության մեջ ասվում է, որ Սերգեյ Կոբիլաշը և Վիկտոր Սոկոլովը մեղադրվում են «հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը»։ ՄՔԴ-ն որոշել է, որ այս ընթացքում կասկածյալները հրթիռային հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի էլեկտրական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրակայանների վրա։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատար Սերգեյ Կոբիլաշին և Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովին ձերբակալելու օրդեր են տվել։ Այս մասին հաղորդվում է դատարանի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Հաագայի դատարանը ռուս զինվորականներին մեղավոր է ճանաչել հատուկ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների համար, որոնք վնաս են հասցրել Ուկրաինայի քաղաքացիների կյանքին։ Մեղադրող կողմի միջնորդությամբ տրվել է կալանավորման երկու որոշում։
Որոշման համաձայն՝ Կոբիլաշը և Սոկոլովը նաև մեղավոր են համարվում մարդկության դեմ հանցագործությունների համար՝ «անմարդկային արարքների տեսքով», քանի որ, ըստ դատարանի, նրանք ղեկավարել են հարձակումներ՝ ուղղված «քաղաքացիական բնակչության դեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Ֆրանսիայից ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
«Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, և իշխանությունները, պատերազմին պատրաստվելու...
Կապի զանգվածային խափանման պատճառ են դարձել Կարմիր ծովում հուսիթների հարձակումները
Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումների հետևանքով կապի խափանումներ են եղել Աֆրիկայի, Ասի...
«Քիմիկների» գործով կհարցաքննվի ԳՇ նախկին պետը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռ...