ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստորեն, շատ ուժեղ գլխացավ պետք ա լինի, որ դեղատոմսով դուրս գրեն․ Փաշինյանը կատակեց
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս գրել էլեկտրոնային տարբերակով:
«Սա կբերի ինքնաբուժության նվազման, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրման, բժշկական կազմակերպություններում ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի, վերահսկողության բարձրացման»,- ասաց զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նա նշեց, որ այս որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի, որից 375-ը՝ արտոնյալ պայմաններով, իսկ 75-ը՝ կենտրոնացված կարգով։ Մարտի 1-ից այդ դեղամիջոցները կարող են ձեռք բերել էլեկտրոնային տարբերակով։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս փուլում ամեն ինչ չէ՞, որ քաղաքացիները դեղատներից ձեռք են բերելու դեղատոմոսով կամ էլեկտրոնային դեղատոմսով, այսինքն շարունակելո՞ւ են մնալ դեղամիջոցներ, որոնք մարդիկ ուղղակի կարող են ազատ վաճառքի ձևով գնել։
«Այո, ճիշտ եք։ Ընդհանուր թվաքանակից մենք փակում ենք մոտ 20 տոկոս դեղորայքների ցանկը, որոնք պետք է դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմոսով»,- ասաց Արտակ Ջումայանը։
Նա հստակեցրեց, որ ներկայացված նախագծով 2025 թվականի հունվարի 1-ից անցնելու են ամբողջ դեղորայքների դուրս գրմանը էլեկտրոնաին եղանակով։
«2025 թվականի հունվարի ևս 2566 դեղանվանում կանցնեն էլեկտրոնային դեղատոմոսով դուրս գրման»,- ասաց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ ընդհանուր 3370 գրանցված անվանում կա, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմոսով, մնացածը ազատ վաճառքում կլինի:
«Փաստորեն, շատ ուժեղ գլխացավ պետք ա լինի, որ դեղատոմսով դուրս գրեն»,- կատակեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն. հարց ԱԳ փոխնախարարին
Մեր տարբեր գործընթացները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ռուսական գործընկերների հետ, որոնք տեղի են ունենում հատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...