ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնպես չի լինում, որ աշխատավարձը բարձրացնես և բանակն ավտոմատ դառնա մարտունակ․ Ալեքսանյան
Միայն ատեստավորմամբ զինված ուժերում զինծառայողների վարձատրությունը բարձրացնելու փորձերը համակարգային լուծում չեն, այդ առումով կարևոր ենք համարում բազային աշխատավարձի փոփոխության հարցը, որի շուրջ աշխատանք ենք իրականացնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ արդեն մեկուկես տարի քննարկվում է զինծառայողների ատեստավորման որոշումը, որ ատեստավորմամբ աշխատավարձ է բարձրացվում։
«Մինչև հիմա ատեստավորմանը մասնակցել է 5908 զինծառայող։ Տպավորություն է ստեղծում իշխանությունը, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացել է։ 5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են, գիտելիքներն է պակաս, այլ հազար տեսակ պատճառներ կան։ Ատեստացիան բալանասը չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձանաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի խոսքով էլ՝ իրականում շատ վատ է, որ մեծ թվով զինծառայողներ չեն հաղթահարել աստեստավորումն ու անբավարար են ստացել։
«Ցավալի է սա, փաստացի ստացվում է, որ զինծառայողների մի մասը կամ չի կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստությունը, կամ կրակային պատրաստությունը, կամ մասնագիտական հարցերը։ Այն, ինչ իրենց աշխատանքի հետ է անմիջապես կապված, անբավարար են ստացել։ Մենք հիմա խնդիր ենք դնում և ասում՝ սիրելի՛ զինծառայողներ, պատրաստվեք, պարապեք, մի քանի բան շատ սովորեք։ Այսպես պետք է անել, որ և՛բանակը դառնա մարտունակ, և՛ ստանան նորմալ աշխատավարձ։ Այնպես չի լինում, որ աշխատավարձը բարձրացնես և բանակը ավտոմատ դառնա մարտունակ»,- ասաց Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ բանակն այն վիճակում է, որ ահագին թվով զինծառայող անբավարար է ստանում մարտական պատրաստությունից, կրակային պատրաստությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն. հարց ԱԳ փոխնախարարին
Մեր տարբեր գործընթացները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ռուսական գործընկերների հետ, որոնք տեղի են ունենում հատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...