Պուտինը խոսել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամենամյա ուղերձով։ Նա հայտարարել է, թե ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայում իրենց հատուկ գործողությանը. «Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է նա:
Պուտինը նաև խոսել է Արևմուտքի հետ հարաբերությունների մասին. «Այն ամենը, ինչ հնարում է Արևմուտքը, իսկապես սպառնում է վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, իսկ դա նշանակում է քաղաքակրթության ոչնչացում»:
Նա խոսել է միջազգային հարաբերությունների մասին՝ շեշտելով. «Առանց ինքնիշխան և ուժեղ Ռուսաստանի՝ որևէ կայուն աշխարհակարգ անհնար է»։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության բոլոր երկրների հետ՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր կոնտուրի ստեղծման շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստա...
Շոյգուն հայտնել է, թե պատերազմից ի վեր որքան կորուստ ունի Ուկրաինայի ԶՈՒ-ն
2024 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերի օրական կորուստները կազմում են ավելի քան 800 մարդ և 120 զենք։ РИА Новости-ի...
Հայտնի է, թե Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով քանի զոհ և անհետ կորած կա
181 զինծառայող զոհված է ճանաչվել և 11 զինծառայող համարվում է անհետ կորած՝ սեպտեմբերի 19-20 ը Արցախում ծավալված մարտական...
Ռամադանի ընթացքում Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները. Բայդեն
Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանների համար ս...