Նրանք առանց այդ էլ գտնվում են աննախադեպ ցածր մակարդակի վրա․ Զախարովա
Փարիզի և Բեռլինի կողմից Կիևի հետ անվտանգության համաձայնագրի ստորագրումը չի ազդում Մոսկվայի հետ հարաբերությունների վրա, դրանք աննախադեպ ցածր մակարդակի վրա են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անդրադառնալով կոնկրետ ռուս-գերմանական և ռուս-ֆրանսիական հարաբերություններին՝ կցանկանայի ընդգծել, որ, ցավոք, այս փուլում դրանց վրա քիչ բան կարող է ազդել դեպի վատը։ Նրանք առանց այդ էլ գտնվում են աննախադեպ ցածր մակարդակի վրա»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ «նախկին գործընկերները պատմության լուսանցքում թողել են լայնածավալ փոխշահավետ երկկողմ համագործակցության ծավալուն ուղեբեռը, որը կուտակվել է մի քանի սերունդների կողմից»։
«Դա մեր ընտրությունը չէ։ Երկու տարվա ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ՆԱՏՕ-ի երկրները, որոնց թվում հատկապես ակտիվ դեր են խաղում Գերմանիան և Ֆրանսիան (Բեռլինը երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից հետո Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման ծավալներով), ժամանակակից մահաբեր համակարգերով պոմպացնում Ուկրաինան, վերապատրաստում զինծառայողներին, մատակարարում հետախուզական տվյալներ՝ նպաստելով ռազմական գործողությունների սրմանը»,- հիշեցրել Է Զախարովան։
«Այս ամենը նրանց դարձնում է Կիևի ռեժիմի գործողությունների անմիջական հանցակիցներ», - ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ «այդ երկրների վերնախավը նախկինի պես իրեն զվարճացնում է Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնելու հնարավորության մասին պատրանքներով, ուկրաինական ճգնաժամի լուծման միակ հիմքը համարում է Վլադիմիր Զելենսկու վերջնագրային, կրկնենք՝ մեզ համար անընդունելի «բանաձեւը»։
«Այս համատեքստում նոր համաձայնագրերի ստորագրումը Ռուսաստանի հետ Արեւմուտքի հիբրիդային պատերազմում հերթական, թեկուզ խորհրդանշական քայլն է, մեր երկրի հետ երկարաժամկետ առճակատման նպատակադրվածության եւ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով չգնալու ցանկության հաստատումը»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ինչ է հայտնի
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գո...
Դիվերսիայի և սպանության փորձ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...