Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ շինությունների քանդման մասին
Նոր Նորքի այդ շինությունները սեփականաշնորհման ենթակա չեն, եւ պետք է քանդվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Անդրադառնալով այդ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին հարցին՝ վարչական շրջանի ղեկավարն ասաց․ «Կարող ենք քննարկել եւ աջակցել մեր հնարավորությունների սահմանում։ Այսինքն՝ եթե մոստը քանդվի, ես պարտավոր եմ մոստի տակ ապրողներին կացարանով ապահովե՞լ։ Մարդիկ տարիներ շարունակ զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է։ Այստեղ կա ընտանիք, որն ունի սեփականության վկայական, այդ մարդուն այսօր ապահովել ենք արդեն բնակարանով»։
Նրա խոսքով՝ այդ տարածքը չի վաճառվելու։
«Այստեղ շենքեր չեն լինելու, այլ լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք»,- ասաց նա։
Անդրադառնալով նախկին քաղաքապետերի աշխատանքին՝ Տեր-Մարգարյանն ասաց․ «Նախկին քաղաքապետերն արել են բացթողումներ, ինչը հիմա շտկում է Ավինյանը»։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տները քանդվելու են։ Բնակիչները քաղաքապետի որոշմանը դեմ են, եւ փորձում են արգելել քանդման աշխատանքներին։ Նրանք նշում են, որ իրենց ծանուցում չի եկել, եւ ընդամենը 2 օր ժամանակ են տվել՝ տները լքելու համար։ Այժմ տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ինչ է հայտնի
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գո...
Դիվերսիայի և սպանության փորձ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...