ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու իրավաբանական գործողություններ չի կատարել․ Ղազախստանի ԱԳՆ
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը դադարեցնելու իրավաբանական գործողություններ չի կատարել, տեղեկացրել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն։ Այս մասին հայտնում է Каз ТАГ-ը։
«Մենք դե ֆակտո տեսնում ենք Հայաստանի հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին։ Որեւէ իրավաբանական գորոծղություն անդամակցությունը դադարեցնելու մասին Հայաստանը, որքան գիտեմ, չի նախաձեռնել։ Այսինքն՝ դե յուրե Հայաստանը չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Վասիլենկոն։
Փոխնախարարի խոսքով՝ կազմակերպությունը կշարունակի իր գոյությունն անգամ երկրներից մեկի դուրս գալուց հետո։ Նա նաեւ ավելացրել է, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր է խաղում Ղազախստանի անվտանգության գործում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ինչ է հայտնի
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գո...
Դիվերսիայի և սպանության փորձ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...