2 անձ վարկ են վերցրել, ամբողջ գյուղը հայտնվել է սև ցուցակում․ ինչ որոշեց Կառավարությունը
ՀՀ կառավարությունն այսօր եզակի որոշում է կայացրել Խաչիկ գյուղի բնակիչների համար։ Այդ մասին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում երկու անձ վարկ են վերցրել, ու գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ։
«Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է սև ցուցակում, չեն կարողանում էլ վարկ վերցնել»,– ասաց նա։
Այս փաստով անգամ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ կառավարությունը որոշեց պետական բյուջեից 65,7 մլն դրամ հատկացնել Խաչիկ գյուղի այն բնակիչներին, որոնք երաշխավոր են դարձել։
«Նրանց վարկային պատմությունները կզրոյացվեն, բացի այդ երկու քաղաքացիներից»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա բոլոր քաղաքացիներին կոչ արեց այլևս նման պատմությունների մեջ չընկնել, քանի որ միայն այս դեպքում է կառավարությունը բացառություն արել, քաղաքական որոշում կայացրել ու մեկանգամյա լուծման գնացել։
ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն իր հերթին նծշեց, որ 77 մարդու մասին է խոսքը։
«Վարկային երկու կազմակերպություններ կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը` ընդհանուր 50 մլն դրամ, սակայն վարկային պատմությունները չեն ջնջվի, այլ ուղղակի կերևա, որ նրանց ֆինանսական պարտավորությունները զրոյացվել են»,– տեղեկացրեց նա։
ԿԲ փոխնախագահի խոսքով՝ հատուկ կնշվի, որ այդ մարդիկ եղել են զեղծարարության զոհ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ինչ է հայտնի
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գո...
Դիվերսիայի և սպանության փորձ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...