ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե՝ «դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ»։
Վարչապետի խոսքով՝ Ս. Սարգսյանի խոսքերի կոնտեքստից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է. «Այն ժամանակ, երբ նա կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, այդ պահին, ըստ նրա, ինքն իմացել է վերահաս արհավիրքի մասին։ Հետևաբար, սա մի հայտարարություն է, որ ոչ միայն վերահաստատում է 2018թ. դրությամբ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում և վերահաստատում, ուժեղացնում գնահատականները»։
Ըստ Փաշինյանի՝ սա զրոյացնում է նրանց հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18թթ.․ «Դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի»։
Վարչապետը հարց է տվել՝ մինչև 2018թ. վարած բանակցությունների մասին ի՞նչ պետական, ինստիտուցիոնալ տեղեկատվություն կա երկրում. «4 էջ․ լավ, 4 չէ, ենթադրենք՝ մի հատ բարակ թղթապանակ։ Ես պատասխանատու ասում եմ՝ հետագայում երբ հարց ծագի, թե մեր շրջանում ինչ է եղել՝ հանդիպումներ, խոսակցություններ, քննարկումներ, մտքեր, Հայաստանի ոչ մի իշխանություն խնդիր չի ունենալու իմանալ, թե ով որտեղ, ինչ է խոսել։ Ինչ է ճիշտ խոսել, ինչ՝ սխալ, գնահատականի հարց է։ Բայց սա էլ շատ կարևոր նյուանս է»։
Փաշինյանը նշել է, որ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ փորձել է շփվել ու հասկանալ՝ ինչ է կատարվել։ Ըստ նրա՝ վերջիններս փորձել են վիրտուալ իրականություն ստեղծել և պատասխանել ճիշտ նույնկերպ, երբ պատասխանել են հարցերին, երբ ինքն ընդդիմադիր էր. «Ո՞նց է Սերժ Սարգսյանը և նրա թիմը պաշտոնանկությունից հետո կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ-նամակի ետևից գրել, չէ՞ր կարող գրել՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, ուրեմն՝ էս, էս, էս եմ առաջարկում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան
Թե գյուղացիներն ինչ են տեսել կամ ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստն այն է, որ մեկ հոգի զինված ադրբեջանա...
«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը շատ ժամանակ կպահանջի». ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հ...