Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Ավինյան
Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ այս պահին կա 254 դիմում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։
«Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 քաղաքապետի որոշում: Նրանք ծանուցվել են վճարումների վերաբերյալ, բայց այս պահին դրությամբ դեռ վճարումներ չունենք»,-ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։
«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այս ողջ նախագծի տրամաբանությունն այն է, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով որ տասնամյակներով փաստացի իրենց սեփականության հատվածներ իրենց սեփականությունը չէր հանդիսացել: Հիմա գոնե հասկանանք, թե մեկ քմ-ի համար միջինը ինչ վճարի մասին է խոսքը»,-մանրամասնեց նա:
Հայկ Մուրադյանն արձագանքեց, որ ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 կամ 139 հազար դրամ։
«25 դեպքերի մասով ունենք 100-650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ»,- հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Աբովյանում երեխաներին սեռական շահագործման ենթարկելու համար կալանավորվել է երկու անձ․ ՔԿ
ArmLur.am-ը գրել էր․«Իրավապահները օրերս աղմկահարույց դեպք են բացահայտել:Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին հաղորդում...
Արմավիրի դպրոցի տնօրենը՝ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ․ Aravot
Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու ար...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը․ մանրամասներ
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը, որը նույնպես շարքային է։ Այս մասին հայտն...