Աբովյանում երեխաներին սեռական շահագործման ենթարկելու համար կալանավորվել է երկու անձ․ ՔԿ

ArmLur.am-ը գրել էր․«Իրավապահները օրերս աղմկահարույց դեպք են բացահայտել:


Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին հաղորդում է ներկայացվում, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել: Արդյունքում իրավապահները պարզել են, որ Աբովյանի բնակիչն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան եւ տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկերոջը, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, եւ նրա ընկերը եւս սեռական բնույթի գործողություններ են կատարել»։


Auroranews-ը մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեց Քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ իրավապահները կալանավորել են երկու անձի։


«Կատարվում է քննություն, կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից։