Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը․ մանրամասներ
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը, որը նույնպես շարքային է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։
Մասնավորապես, ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա․ Զաքարյանը մահացել է։
Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Աբովյանում երեխաներին սեռական շահագործման ենթարկելու համար կալանավորվել է երկու անձ․ ՔԿ
ArmLur.am-ը գրել էր․«Իրավապահները օրերս աղմկահարույց դեպք են բացահայտել:Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին հաղորդում...
Երևանի 130 դպրոցում սկանդալը շարունակվում է․ ինչ են հայտնում Քաղաքապետարանից և դպրոցից
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում լարված իրավիճակ է։ Դպրոցի բակում աշակերտների ծնողները բո...
Մարտի 1-ից Երևանի որոշ խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից ներքոհիշյալ խաչմերուկներում եր...