Առողջապահության նախարարի տեղակալը կազատվի պաշտոնից
Արմեն Նազարյանը կազատվի ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին այսօր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Արմեն Նազարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թ. սեպտեմբերի 7–ին։ Մինչ փոխնախարարի պաշտոնում նշանակվելը նա ղեկավարել է ՀՀ ՊՆ զինծառայողների, նրանց սոցիալական ապահովության և վետերանների առողջապահության գլխավոր վարչության առողջապահության վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատա...
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է: Այս մասին hայտնում է News.am-ը:Ցուցարարների խոսքով, Գեղարքունիքի մարզպե...
ԱԱՏՄ բուժսպասարկման վերահսկողության վարչության պետը կալանավորվել է
2 ամսով կալանավորվել է կառավարության առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վ...