Քանի բողոք է ստացել ՄԻՊ գրասենյակը 2023-ի ձմեռային զորակոչի ընթացքում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ստացել է 72 բողոք: Այս մասին  հայտնում է ՄԻՊ գրասենյակը։


Նշվում է, որ զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։


Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի:

Քաղաքականություն