ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռեկորդային ցուրտ՝ Չինաստանում․ թռչունները լճերում սառցակալել են

Չինաստանի արևմտյան նահանգներից մեկում՝ Սինցզյանում, օդի ջերմաստիճանը կտրուկ իջել է մինչև մինուս 52,3 աստիճան Ցելսիուս, ինչը հանգեցրել է լճերում թռչունների սառցակալմանը: Սա վերջին 64 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:


Հատուկ նշել են, որ Ֆույուան նահանգի Տուերհոնգ քաղաքում ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 51,5 աստիճան, ինչը գրանցվել է դեռևս 1960 թվականի հունվարի 21-ին։


Չինաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Ներքին Մոնղոլիա, Սինցզյան, Լյաոնինգ, Ցզիլին և Հեյլունցզյան նահանգներում եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է 43 ճանապարհահատված: Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ սաստիկ սառնամանիքները կպահպանվեն մինչեւ փետրվարի 22-ը: Սպասվում է նաև ցուրտ Չինաստանի հյուսիս-արևելքում, ինչպես նաև երկրի հարավում գտնվող Հուբեյ և Հունան կենտրոնական նահանգներում:

Քաղաքականություն