18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիայի թեմայով ուղիղ եթերի ընթացքում տղամարդը կացնով հարձակվում է Չախոյանի վրա
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսեւորման մասին, եւ եթերի ընթացքում ենթարկվել է հարձակման:
Նա ցույց է տվել է տոմետներով բեռնված Կամազը՝ նշելով. «Այս «Կամազը» դուրս է եկել Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցից: Սրանք այն տոմետներն են, որոնք այդքան ասում եմ՝ գողանում են-գողանում են, պետական գույքը դուրս են գրում:
Տեսեք, սրանք 50 տարուց ավելի ծառայող սալիկներն են, որոնք շատ լավ որակի են: Պետության գույքը բերում են այստեղ պահեստավորում են, տոմետները խնամքով շարել են, որ հետո օգտագործեն, ծախեն։ Սա պետք է Երեւանում լիներ: Տիգրան Ավինյանի վրից տանում են, չնայած ինքը շատ լավ էլ տեղյակ է»:
Տարածքում գտնվող երկու տղամարդ հայհոյելով հարձակվեցին Չախոյանի վրա՝ պահանջելով հեռանալ տարածքից: Նրանք սկսեցին քարեր նետել ակտիվիստի վրա:
«Սա սեփական տարածք չի, դուք երկուսդ էլ դատվելու եք: Քֆուրներիդ համար պատասխան ես տալու: Տեսեք, կացինով հարձակվում է, իմ դեմ մահափորձ են կատարում»,- ասում է Չախոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակիչները ճանապարհ են փակել․ նրանք դեմ են արտագնա աշխատողին հարկելուն
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերեզմանատներում շինաշխատանքների համար նոր կարգ է սահմանվել
Գերեզմանատներում շինարարական աշխատանքների համար նոր կարգ է սահմանվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Աշխա...
Արմավիրի դպրոցի տնօրենը՝ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ․ Aravot
Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու ար...