Քաղաքականություն

Թուրքիայի, Իրանի, ՌԴ խորհրդարանականները մեկնում են Ադրբեջան. կընդունվի Բաքվի հռչակագիր

Թուրքիայի, Իրանի, ՌԴ խորհրդարանականները մեկնում են Ադրբեջան. կընդունվի Բաքվի հռչակագիր
Փետրվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Նուման Քուրթուլմուշը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան կմասնակցի Ասիական խորհրդարանական…

Փետրվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Նուման Քուրթուլմուշը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:


Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան կմասնակցի Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստին, որը կանցկացվի փետրվարի 21-ից 24-ը Բաքվում։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների խորհրդարանների պատվիրակությունները ևս։


Նստաշրջանի ավարտից հետո կընդունվի Բաքվի հռչակագիրը։


Թուրք պաշտոնյան նաև կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի քնննարկվելու են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։


Կայանալու են նաև հանդիպումներ Քուրթուլմուշի և Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250