ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շանհայ ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել․ պատճառը Powerbank-ն է
Ֆիլիպինյան Բորակայ կղզուց Շանհայ ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հոնկոնգում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի մոտ անլար լիցքավորիչը (Powerbank) պայթել է: Այս մասին հայտնում է հոնկոնգյան HK01 լրատվական պորտալը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Royal Air Philippines ավիաընկերության RW602 չվերթի ժամանակ: Powerbank-ը գործարկել է այն բանից հետո, երբ ուղևորը փորձել է դրա միջոցով լիցքավորել իր iPad-ը։ Պայթյունը հանգեցրել է ինքնաթիռի սրահում ծխի առաջացմանը։
Տուժածների մասին չի հաղորդվում:
Երեքշաբթի օրը չինական սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ուղևորները հեռանում ինքնաթիռի ծխահարված սրահից: