ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեհ ֆերմերները հացահատիկ են լցրել Ուկրաինայի հետ սահմանի անցակետի մոտ․ Ուկրաինայից արձագանքում են
Լեհ ֆերմերների գործողությունները, որոնք Ուկրաինական հացահատիկը լցրել են «Մեդիկա-Շեգինի» անցակետի մոտ գտնվող վագոնից, քաղաքական սադրանք են։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական հացահատիկի ցրումը երկաթուղային գծերի երկայնքով ևս մեկ քաղաքական սադրանք է, որն ուղղված է մեր ժողովուրդների տարանջատմանը»,- գրել Է նա X-ում:
Այսօր Onet.pl պորտալը հղում անելով սոցցանցերում տեղադրված տեսանյութերին՝ հայտնել է, որ բողոքող լեհ ֆերմերները արգելափակել են երթևեկությունը լեհ-ուկրաինական սահմանին գտնվող երկաթուղու վրա՝ Մեդիկում, և կրկին հացահատիկ են լցրել երկաթուղային գնացքի վագոններից:
Ավելի վաղ նման միջադեպ էր տեղի ունեցել փետրվարի 11-ին Ուկրաինայի հետ սահմանին՝ Դորոխուսկայում։ Այդ ժամանակ լեհ ֆերմերները ցորեն էին լցնում Ուկրաինական մի քանի բեռնատարներից։ Լեհաստանի դատախազությունը հետաքննում է կատարվածը։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հեռախոսով լեհ գործընկեր Դոնալդ Տուսկին հայտարարել է նման գործողությունների անթույլատրելիության մասին: Լեհաստանի Գյուղատնտեսության նախարարության ղեկավար Չեսլավ Սեկերսկին ներողություն է խնդրել բողոքող գյուղացիների արարքի համար։
Փետրվարի 9-ին լեհ ֆերմերները սկսեցին լայնածավալ բողոքի ցույցեր և Ուկրաինայի հետ սահմանին անցումների շրջափակում: Ֆերմերները պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումն Ուկրաինայից, ուժեղացնել աջակցությունը ազգային անասնաբուծությանը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «կանաչ գործարքի» ռազմավարության հետ, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել զրոյական ածխածնի արտանետումների: Բողոքին աջակցել է Լեհաստանի Գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը։
Հիշեցնենք՝ լեհ ֆերմերները, որոնք, ի նշան բողոքի, արգելափակում են Ուկրաինայի հետ սահմանի անցակետերը, ամբողջությամբ փակել են բեռնատարների անցումը, իսկ երեք անցակետերում նաեւ տրանսպորտի այլ տեսակներ չեն թողնում: Այս մասին հայտնել են Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունից։
Այս պահին արգելափակված են 9 անցակետերից 6-ը։ Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, ավելի վաղ լեհ ցուցարարները ժամում մեկ բեռնատար էին բաց թողնում: Պետական սահմանային ծառայության տվյալներով՝ այժմ բոլոր վեց անցակետերում ամբողջովին արգելափակված է բեռնատարների երթևեկությունը։ Ընդ որում, երեք անցակետերում ժամանակավորապես թույլ չեն տա նաեւ մարդատար ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ, երթեւեկությունը բաց կլինի միայն մարդասիրական օգնության եւ խիստ կարեւոր բեռների համար:
Ուկրաինայի միջազգային փոխադրողների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Բալինի տվյալներով՝ օրվա ընթացքում ուկրաինա-լեհական սահմանին հերթերում կանգնած է եղել մոտ 4 հազար բեռնատար: Սահմանին տիրող իրավիճակը կտրուկ արձագանք է առաջացրել Կիևում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա ծաղր է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն. հարց ԱԳ փոխնախարարին
Մեր տարբեր գործընթացները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ռուսական գործընկերների հետ, որոնք տեղի են ունենում հատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչի պատճառով է Պուտինը սպանել Ալեքսեյին․ Նավալնիի կին
Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը: Այս մասին տեսաուղերձում հայտարարել նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, որը հրապարակվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընթանում է Փաշինյանի, Ալիևի և Շոլցի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մյունխենի ա...