Նիկոլ Փաշինյանը Սինանյանին գործուղում է Փարիզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ին որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին Ֆրանսիա գործուղելու մասին․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի փետրվարի 22-28-ը ներառյալ (Փարիզից Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2024 թվականի փետրվարի 21-28-ը ներառյալ (Փարիզ՝ փետրվարի 21-22-ը, Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն՝ տեղի հայկական կազմակերպությունների, հայազգի կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների և Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
2 2. Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:
Նմանատիպ հոդվածներ
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...
Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․ «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմու...
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...