Քաղաքականություն

Հայաստանը եղել և մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ–ում Հայաստանի աշխատանքը շարունակվում է, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ Այս մասին International Affairs ամսագրի էջերում իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ Նրա…

ՀԱՊԿ–ում Հայաստանի աշխատանքը շարունակվում է, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ Այս մասին International Affairs ամսագրի էջերում իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։


Նրա խոսքով, վերջին տարիներին խնդրահարույց են եղել  Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային հակամարտությունը։


«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրին, ապա պետք է նշել, որ կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջնական փուլում Երևանը խնդրել է օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ կապված Բաքվի հետ առաջիկա խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն իրենց հերթին կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է Թասմագամբետովը։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250