ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաթիռը բախվել է թռիչքուղու լույսերին և ճեղքվածք ստացել․ ուղևորներին տարհանել են
Air Serbia-ի ինքնաթիռը բախվել է Բելգրադի օդանավակայանի թռիչքուղու լուսատեխնիկական սարքավորումներին և ֆյուզելյաժում ճեղքվածք ստացել:
Անհայտ պատճառով օդանավը սկսել է թռիչքը թռիչքուղու կեսից, 20 րոպե բարձրություն է հավաքել, մի քանի պտույտ կատարել եւ վերադարձել մեկնման օդանավակայան։ Այս մասին հաղորդում է РБК-ն: Այնտեղ նրան սպասում էին 6 հրշեջ մեքենաներ։
Ինքնաթիռում եղել է 132 ուղևոր, գրում է Shot-ը։ Վայրէջքից հետո նրանց տարհանել են Embraer-ից։ Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարի պատճառն այն է եղել, որ թռիչքն իրականացվել է թռիչքուղու ոչ լրիվ երկարությունից, եւ անձնակազմը սխալ հաշվարկ է կատարել:
Բելգրադ — Դյուսելդորֆ չվերթի ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Նիկոլա Տեսլայի օդանավակայանում: Այն վայրէջք կատարեց չափազանց մեծ արագությամբ (նորմայից մոտ 70 կմ/ժամ բարձր): Հավանաբար, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ինքնաթիռի փեղկերը չեն աշխատել։
Բոլոր ուղևորներին տարհանել են։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։