«Կատակ են արել»․ տնօրենը՝ դպրոցում դանակահարության մասին
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ փետրվարի 16-ին Մարտունու ԲԿ է դիմել 17-ամյա մի տղա՝ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Թեև նա ներկայացրել է, որ մարզվելիս է ընկել ու ոտքը վնասել, քննությունը պարզել է, որ տղային դանակահարել է ընկերը՝ Ծովասար բնակավայրի Բադալ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, բասկետբոլի խաղի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։
Դեպքի առնչությամբ MediaHub-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Ա․ Վարդանյանի հետ։ Վերջինս ուշագրավ պատասխան տվեց՝ տղաները «կատակ են արել»։
«Իրենց դասն ավարտված է եղել, գնացել են, ինչ են արել, չգիտեմ։ Դանակով չի եղել հարվածը, սուր ծայրով ինչ-որ բանով է խփել։ Ուրիշ բան չեմ կարող ասել»,- նշել է դպրոցի տնօրենը։
Երբ նրան ներկայացրել են՝ ինչ ախտորոշում է եղել տղայի մոտ, տնօրենն արձագանքել է, որ դպրոցում արյան ոչ մի հետք չկա, հարվածից հետո տղան ոտքը բռնել ու տուն է գնացել, դրանից հետո են նրան տեղափոխել հիվանդանոց։
«Մենք տեղյակ չենք եղել մինչև բաժնից մեզ չեն զանգել։ Բայց ասեմ, որ կատակ են արել իրար հետ»,- նշել է տնօրենը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ վիճակում են շմոլ գազից թունավորված 6 երեխաները
Երեկ Նուբարաշենից շմոլ գազից թունավորումով Երեւանի երկու հիվանդանոցներ են տեղափոխվել մեծահասակներ ու երեխաներ, բոլորը նո...
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Տեղեկությունը լրատվամիջ...
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...