Հայկական Կարմիր խաչից 60 միլիոն դրամ է անհետացել. փաստաբան
Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահության փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ իրենք հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացրել, սակայն դատախազությունը դեռևս ընթացք չի տվել, իսկ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի կողմից հաղորդում ներկայացնելուց հետո վերջինս տուժող է ճանաչվել:
«Խոսքը ավելի քան 10 հաղորդումների մասին է, այդ թվում՝ 60 միլիոն դրամ և ավելի գումար Կարմիր խաչից անհետանալու, ինչպես նաև ապօրինի գույք օգտագործելու մասին»,– մանրամասնեց Բաղդասարյանը:
Նա նաև նշել է՝ 30 տարվա կայացած Հայկական կարմիր խաչի ընկերությունը փորձում են փողոցային արդարադատությամբ ջլատել և պարալիզացնել աշխատանքը։
Նա նշեց, որ, ըստ մամուլի հրապարակումների, Կարմիր խաչի շուրջ ստեղծված իրավիճակում որոշակի շահագրգիռ անձինք կան, շրջանառվող տեղեկություններով նրանցից մեկն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։
Այս տեղեկությունների վերաբերյալ Լևոն Բաղդասարյանն ասաց․ «Եթե տվյալ պաշտոնատար անձը չկա այդ թեմայում, կարող է հայտարարություն անել, բայց իրավական հարթությունում մեզ ոչ թե դա է հետաքրքրում, այլ, որ այս գործողություններն իրավաչափ չեն, արդյոք դրանով մենք պետական անվտանգության հետ կապված ռիսկ չենք տեսնում»։
Փաստաբանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ նախկին գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի ընտրությունն իրավաչափ չի եղել։
«Փորձել են կատարել ոչ իրավաչափ համագումար։ Եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումար հրավիրելու դիմումը, այն ենթակա է կատարման։ Եթե կողմը գտնում է, որ անօրինական է մերժումը, ապա նա պետք է բողոքարկի, վիճարկի։ Չեն բողոքարկել, սարքել են ոչ բողոքարկելի։ Թող Աննա Եղիազարյանը դիմի դատական պաշտպանության, եթե կարծում է, որ իր նկատմամբ անօրինական որոշում է կայացվել»,- ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին մամուլում լուր էր տարածվել, թե ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել էր կազմակերպության նախագահի պաշտոնում։
Հետո ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին, նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ու Եղիազարյանն ինքնագործունեությամբ է զբաղվում։
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...