ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեհ ֆերմերների համընդհանուր բողոքի ակցիան՝ Ուկրաինայի հետ սահմանին

Լեհ ֆերմերները համընդհանուր բողոքի ակցիա են սկսել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Դորոխուսկ բնակավայրում, նրանց հետ միասին բողոքելու են Եվրամիության այլ երկրների ֆերմերները: Այս մասին հայտնում է Radio Lublin ռադիոկայանը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նրա տվյալներով՝ մի քանի հարյուր ֆերմերներ արգելափակել են մուտքը «Յագոդին -Դորոխուսկ» անցակետ։ Ակցիային մասնակցում են ֆերմերներ ամբողջ Լեհաստանից, ինչպես նաև նրանց գործընկերները Գերմանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Ֆրանսիայից: Կազմակերպիչներն ակնկալում են առնվազն 2 հազար մարդու մասնակցություն։ Ցուցարարները պահանջում են փակել Ուկրաինայի հետ սահմանը և դեմ են ածխածնի արտանետումների նվազեցման եվրոպական ռազմավարությանը:


Ավելի վաղ բողոքող լեհ ֆերմերները բաց չէին թողել Ուկրաինայի Զինված ուժերի համար նախատեսված բեռնատարը:


Փետրվարի 9-ին լեհ ֆերմերները սկսեցին լայնածավալ բողոքի ցույցեր և Ուկրաինայի հետ սահմանին անցումների շրջափակում: Ֆերմերները պահանջում են սահմանափակել կամ ամբողջովին արգելել Ուկրաինայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, ուժեղացնել ազգային անասնաբուծության աջակցությունը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ գործարքի» ռազմավարության հետ, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել զրոյական ածխածնի արտանետումների: Փետրվարի 20-ին ցուցարարները պատրաստվում են արգելափակել Ուկրաինայի հետ բոլոր սահմանային անցումները։



Քաղաքականություն