Պատրաստ եմ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի այցելել Ուկրաինա. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի Ուկրաինա այցելելու առաջարկին:
«Ես հրապարակայնորեն հրավիրել եմ նրան, բայց ամեն ինչ կախված է նրա ցանկությունից», - ասել Է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ վերընտրվելու դեպքում կարող էր 24 ժամվա ընթացքում ավարտել Ուկրաինայիհակամարտությունը: Նա չի բացառել, որ Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Զելենսկին 2023 թվականի նոյեմբերի սկզբին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել է այցելել Ուկրաինա և հայտարարել, որ հանդիպման ընթացքում նա կարող է բացատրել, թե ինչու հակամարտությունը չի կարելի կարգավորել մեկ օրում ։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկել նաև կարգավորման Թրամփի ծրագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում...
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...
ԱՄՆ-ն առգրավված ռուսական միջոցները կուղարկի Էստոնիա ՝ Ուկրաինայում օգտագործելու համար
ԱՄՆ-ն առգրավված ռուսական միջոցները կուղարկի Էստոնիա ՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է...
Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը. երկրի ԱԳ նախարար
Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Բելգրադը երբեք չի գնա Կոսովոյի անկախության ճանաչմանը՝ մատ...