Գերմանիայում կոչ են արել գործադուլ անել օդանավակայաններում

Գերմանական Verdi արհմիությունը կոչ է արել երկրի խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ի ցամաքային անձնակազմին փետրվարի 20-ին գործադուլ անել յոթ օդանավակայաններում, հայտնում է Associated Press-ը կիրակի օրը:


Գործադուլը կտևի մեկ օր և կազդի Բեռլինի, Մյունխենի, Մայնի Ֆրանկֆուրտի, Դյուսելդորֆի, Համբուրգի, Քյոլնի և Շտուտգարտի օդանավակայանների վրա։ Այն կսկսվի փետրվարի 20-ին տեղական ժամանակով ժամը 4:00-ին (Երևանի ժամանակով 7:00-ին) և կտևի մինչև փետրվարի 21-ի ժամը 7:10-ը (Երևանի ժամանակով 10:10-ը):


Փետրվարի սկզբին նմանատիպ գործադուլ տեղի ունեցավ Գերմանիայի հինգ օդանավակայաններում, որի պատճառով հարյուրավոր չվերթներ չեղարկվեցին։


Արհմիությունը պահանջում է 12,5% աշխատավարձի բարձրացում վերգետնյա անձնակազմի համար, կամ առնվազն 500 եվրո ամսական: Ընկերության հետ անցած շաբաթ բանակցություններն արդյունք չեն տվել։ Նրանց հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 21-ին։

Քաղաքականություն