Ավտովթար՝ Արարատում․ 3 վիրավորներից 1-ը պայմանագրային զինծառայող է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Արտյոմ Ս․-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Ստեփան Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մանկիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներն ու Ստեփան Բ․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Հ․ Ի․-ի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից Արտյոմ Ս․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Արտյոմ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեքենան ամբողջությամբ անցել է սառույցի տակ․ մեկ ձկնորսի չի հաջողվել փրկել․ ՌԴ
Խաբարովսկի երկրամասում՝ Խոխլացկայա ալիքի մոտ, երկու ձկներով մեքենան անցել է սառույցի տակ։ Այս մասին հայտնում են մարզի ԱԻ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Պայթյուն՝ Էրեբունի վարչական շրջանում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ Էրոբունի վարչական շրջանում պայթունի ձայներ է լսվել։ Կապ հաստատեցինք Ոստիկանություն՝...
ՌԴ-ում ինքնաթիռը սառցակալել է․ այն հարկադիր վայրէջք է կատարել
Թեթև մարդատար և տրանսպորտային L-410 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կոմսոմոլսկ-Ամուրի օդանավակայանում (Խուրբա) սառց...
Փլատակներում 2 կին է. մեկի ձայնը լսելի է․ մանրամասներ՝ Նոր Արեշի պայթյունից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հ...