Փլատակներում 2 կին է. մեկի ձայնը լսելի է․ մանրամասներ՝ Նոր Արեշի պայթյունից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախնական տեղեկություններով պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նախնական տեղեկություններով փլատակների տակ երկու մարդ կա, երկուսն էլ կին են: Մեկի ձայնը լսելի է: Այդ տան ընտանիքի մյուս անդամները տանը չեն եղել:
Կիսով չափ փլվել է նաեւ տվյալ տան կողքի տունը: Հարակից գրեթե բոլոր տները վնասվել են, ապակիներն են կոտրվել: Այդ տներում նորածին երեխաներ կան, բոլորին որոնց դուրս են բերում:
Ոստիկանները առանձնացրել են տարածքը, բնակիչներին չեն թողնում ելումուտ անել:
Փրկարարները շներ են բերել, որպեսզի գտնեն փլատակի տակ գտնվողներին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Պայթյուն՝ Էրեբունի վարչական շրջանում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ Էրոբունի վարչական շրջանում պայթունի ձայներ է լսվել։ Կապ հաստատեցինք Ոստիկանություն՝...
Հայտնաբերվել է Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի
Հայտնաբերվել է Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Նոր Արեշում պայթյունից
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից Auroranews-ին հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի պահը
Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի պահը ֆիքսել են դրսի տեսախցիկները։ Հիշեցնենք՝ այսօր, ժամը 11:30-ի սահմաններում պայթյու...