ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանկապարտեզի դաստիարակը երեխային կոպտորեն քարշ է տալիս ձյան միջով․ ՌԴ

Վիլյուչինսկի դատախազությունը ստուգումներ է կազմակերպել մանկապարտեզում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։


Միջադեպը տեղի է ունեցել Վիլյուչինսկ քաղաքի «Морячок» մանկապարտեզում և հայտնվել տեսահսկման տեսախցիկների տեսագրություններում։ Տեսանյութում, որը համացանցում տարածել են քաղաքացիները, երեւում է, թե ինչպես է կինը, երեխաներին զբոսանքից հետ բերելով, բռնում հետ մնացած երեխաներից մեկի վերարկուի գլխարկից  և քարշ տալիս։ Երբ երեխան ընկնում է, նա շարունակում է նրան քարշ տալ իր հետևից, որից հետո կտրուկ շարժումով դնում է ոտքերի վրա։


Վիլյուչինսկի դատախազությունը երեխայի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի փաստով ստուգում է կազմակերպել, ինչպես հայտնել են նախադպրոցական հաստատության ղեկավարությունից, մանկապարտեզում ներքին հետաքննություն է անցկացվում:


Մանկապարտեզի ղեկավարի խոսքով՝ տուժած երեխայի ծնողները տեղեկացված են տեղի ունեցածի մասին։