Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը. երկրի ԱԳ նախարար

Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Բելգրադը երբեք չի գնա Կոսովոյի անկախության ճանաչմանը՝ մատնանշելով, որ ինքնավար մարզի գոյությունն ինքնին միջազգային-իրավական կարգուկանոնի ավերման վկայությունն է եւ երկակի ստանդարտների քաղաքականության վառ օրինակ:


«Այսօր՝ փետրվարի 17-ը, այն օրն է, երբ կործանվեց միջազգային իրավական կարգը և պաշտոնապես ամրագրվեց երկակի ստանդարտների քաղաքականությունը ՄԱԿ - ի միջազգայնորեն ճանաչված անդամ պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքի մեկնաբանման գործում», - ասել է Դաչիչը


«Կրոնական-մահմեդական գործոնը չարաշահող արևմտյան տերությունների հսկայական աջակցությամբ Պրիշտինային այս 16 տարիների ընթացքում չի հաջողվել և չի հաջողվի միջազգային ճանաչում ստանալ։ Նրանք պետք է ոչ թե շնորհավորեն, այլ ամաչեն պահպանել Պրիշտինայի ռեժիմը, որը շարունակում է սպանել ազատատենչ և հերոսական ժողովրդին Եվրոպայի սրտում», - նշել է ԱԳ նախարարը։


«Սերբիան հավատարիմ է խաղաղությանն ու երկխոսությանը, բայց երբեք չի ճանաչի այսպես կոչված Կոսովոյի միակողմանի հայտարարված անկախությունը՝ դրանով իսկ պաշտպանելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները: Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ ինչպես հարգում ենք աշխարհի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, բոլորը կհարգեն նաև Սերբիայի տարածքային ամբողջականությունը ՝ ՄԱԿ - ի Անվտանգության Խորհրդի 1244 բանաձևի համաձայն», - եզրափակել Է դիվանագետը։